«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը մեկնաբանել է «Տոտենհեմի» հետ դերբիում տարած հաղթանակը (4:1)։ Այս հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Մենք շատ կարևոր երեք միավոր ենք վաստակել։ Մենք հասկանում էինք, որ այս մրցաշրջանում «Տոտենհեմը» երբեք չի պարտվել։ Սա հիանալի թիմ է, բայց մենք նույնպես: Մենք մտածեցինք, որ կարող ենք գնալ այնտեղ և արդյունքի հասնել, ինչն էլ արեցինք: Մենք պետք է շարունակենք առաջընթացը»,- Պալմերի խոսքե է մեջբերել «Չելսիի» պաշտոնական կայքը:
«Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Տոտենհեմը» 26 միավորով երկրորդ տեղում է: