Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներին։
«Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտներին, ապա մեծ անակնկալներ չկան։ Այն թիմերը, որոնք պայքարել են դրա համար վերջին տարիներին, դա կանեն այս մրցաշրջանում․ «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն իսպանական թիմերի հետ միասին կպայքարեն Չեմպիոնների լիգայի համար»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է։ Անցած մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եզրափակիչում հաղթեց «Ինտերին» (1:0):























































