ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն բացատրել է, թե ինչպես է տեղի ունեցել իր տեղափոխությունը ֆրանսիական «Բարսելոնայից»:
«ՊՍԺ-ն ինձնով հետաքրքրված էր դեռևս «Բորուսիայում» խաղալու ընթացքում, բայց այդ պահին իմ նպատակը «Բարսելոնա» տեղափոխվելն էր։ Կոնտակտներ եղել են 2019 թվականին, իսկ հետո՝ այս ամռանը։ Նասեր Ալ-Խելաիֆին անմիջապես ցույց տվեց, որ ակումբն իսկապես իմ կարիքն ունի։ Ինձ դուր եկավ նախագիծը։
Ես պլանավորում էի մնալ «Բարսայում», և ՊՍԺ-ի հետ քննարկումներն էին, որ ստիպեցին փոխել իմ կարծիքը: Խոսքը ոչ թե «Բարսելոնայից» հեռանալու, այլ ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մեջ էր»,- Դեմբելեի խոսքն է մեջբերել լրագրող Լոիկ Տանզին։
Հիշեցնենք, որ Դեմբելեն այս ամռանը 50,4 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ։ Անցած մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































