Հայտնի են դարձել Միլանի «Ինտերի» պաշտպան Բենժամին Պավարդի վնասվածքի մանրամասները։
«Այսօր բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Պավարի մոտ ախտորոշվել է ծնկահոդի տեղաշարժ։ Պաշտպանը ծնկի վիրահատություն կարիք չունի, բայց նա գիպս կկրի մոտ երեք-չորս շաբաթ»,- հայտնում է RMC Sports-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (2:1) Պավարը պատգարակով էր լքել խաղադաշտտ:
Պավարդը միլանյան թիմ է տեղափոխվել ամռանը՝ Մյունխենի «Բավարիայից»։ Պաշտպանն այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 9 հանդիպման։























































