«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սամիր Նասրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Երկու տարի առաջ ես Մբապեին անվանեցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Հիմա ես դեռ այդպես եմ մտածում։ Կարծում եմ՝ նրա համար ավելի լավ է մնալ ՊՍԺ-ում, որը դեռ չի հաղթել Չեմպիոնների լիգան, քան գնալ «Ռեալ» և 15-րդ անգամ հաղթել մրցաշարում»,- Նասրիի խոսքերն է մեջբերում Le Journal du Dimanche-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 12 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































