«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատել կիսապաշտպան Լի Կանգ Ինի խաղը։
22-ամյա խաղացողը երրորդ հանդիպումն անընդմեջ արդյունավետ ելույթ ունեցավ՝ հոկտեմբերի վերջին գոլ խփեց «Միլանի» դարպասը Չեմպիոնների լիգայում և գոլային փոխանցում կատարեց «Բրեստի» դեմ խաղում, իսկ երեկ իր գոլով տխրեցրեց «Մոնպելյեին»։
«Նա հիանալի է, դուք դա տեսաք: Նա կարող է ամեն ինչ անել, նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, նա գոլեր է խփում, աշխատում է պաշտպանությունում։
Լուիս Կամպոսը հիանալի ձեռքբերում է կատարել ակումբի համար, արժանի է գովասանքի: Մենք գիտեինք, թե որքան մեծ է այս խաղացողի ներուժը»,- ասել է Էնրիկեն Prime Video Sport-ին տված հետխաղյա հարցազրույցում:
























































