«Մարսել»-«Լիոն» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին։ Այս մասին հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը, որը պետք է կայանար հոկտեմբերի 29-ին, չկայացավ հյուրերի ավտոբուսի վրա հարձակման պատճառով։
Հաղորդվում է, որ խաղի վայրը կորոշվի ավելի ուշ։
























































