«Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսսոն երեքշաբթի կեսօրին կարողացել է ներկա գտնվել թիմի մարզմանը։
Մասնագետը ավելի վաղ ստացել է 12 կար՝ Լիգա 1-ի խաղից առաջ Մարսելում իր ակումբի ավտոբուսի վրա հարձակման հետևանքով վիրավորվելուց հետո: Նրա օգնական Ռաֆայել Լոնգոն աչքի փոքր վնասվածք է ստացել և արդեն իրեն շատ ավելի լավ է զգում:
Գրոսսոն սոցցանցի իր էջում մեկնաբանել է կատարվածը․
«Այն, ինչ տեղի ունեցավ կիրակի երեկոյան, կարող էր ավարտվել ողբերգությամբ, և դա, անշուշտ, ողբերգություն էր սպորտի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են այն: Ամբողջ սրտով հույս ունեմ, որ սա կարող է դաս լինել մեր ապագայի համար։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության և սիրո համար»,-գրել է նա։
























































