Ժան Միշել Լարկեն մեկնաբանել է «Լիոնի» ավտոբուսի վրա հարձակման հետ կապված միջադեպը։
Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել» — «Լիոն» հանդիպումը հետաձգվել է հյուրերի և նրանց երկրպագուների ավտոբուսներիի վրա հարձակման պատճառով։ Ավտոբուսները քարկոծվել են։ «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն և նրա օգնականը վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։
«Մենք մեր սիրելի Ֆրանսիայում չենք կարողանում ապահովել ավտոբուսի անվտանգությունը։ Իսկ մեկ տարի հետո տեղի կունենան Օլիմպիական խաղերը, որոնց բացման արարողությունը տեղի կունենա ավելի քան 12 կիլոմետր հեռավորության վրա։ Ես վախեցած եմ։
Ես այլևս չեմ հասկանում այս երկիրը։ Լինի դա սալաքար, գարեջրի տուփ, թե երկուսն էլ միաժամանակ, թե մեկը մյուսի հետևից, նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ այսօր անվտանգությունը երաշխավորված չէ ոչ մեկի համար, նույնիսկ ավտոբուսի։ Ես չեմ խոսում նույնիսկ շարասյունի մասին։ Խոսքը ավտոբուսի մասին է։ Մենք չենք կարողանում ապահովել անվտանգությունը։
Եվ միևնույն ժամանակ նրանք մեզ ասում են, որ մենք պետք է այնպես անենք, որ երկրպագուները կարողանան գալ այստեղ։ Բայց մենք ծաղրում ենք աշխարհին»,- ասել է «Սենտ Էտյենի» նախկին կիսապաշտպանը RMC Sport-ի հետ զրույցում։
























































