«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփում մյունխենցիների կազմում Բունդեսլիգայի 15 մրցաշրջանում։
34-ամյա գերմանացին Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում գրավել է «Դարմշտադի» դարպասը (8-0):
Մյուլերը շրջանցեց Գերդ Մյուլերին, Կլաուս Աուգենտալերին և Մեհմեդ Շոլին, ովքեր Բունդեսլիգայի 14 մրցաշրջաններում գոլի հեղինակ են դարձել «Բավարիայի» կազմում։
Սա Մյուլերի առաջին գոլն է այս մրցաշրջանում, նա նաև 5 գոլային փոխանցում է կատարել 10 խաղում։
























































