«Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն կարող է լքել իր պաշտոնը։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը իտալացի մասնագետին վերջնագիր է ներկայացրել։ Թիմը պետք է հաղթի Ֆրանսիայի առաջնության առաջիկա երկու հանդիպումներից մեկում, հակառակ դեպքում Գրոսոյի հետ պայմանագիրը կխզվի։
Ֆաբիո Գրոսոն «Լիոնը» գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նախկինում նա իր խաղային կարիերայի երկու տարին անցկացրել է ֆրանսիական թիմում՝ 2007-ից 2009 թվականներին։
2012-ին կարիերան ավարտելուց հետո Գրոսոն մարզել է «Յուվենտուսի» երիտասարդական թիմը, ինչպես նաև «Բարին», «Վերոնան», «Բրեշիան», «Սիոնը» և «Ֆրոզինոնեն»։
«Լիոնը» երեք միավորով գտնվում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
























































