«Ալ Նասրի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն դարձել է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնի ակումբի սեփականատեր։
Այս մասին հայտնում է «Բուրժ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, որը ներկայումս զբաղեցնում է նախավերջին տեղը Ֆրանսիայի Ազգային լիգայի B խմբում:
«Քաղաքը և ես միասին աշխատում ենք վերջին երեք տարիներին։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի զարգացնենք ակումբը։
Մեզ շատ բարդ և լուրջ խնդիր է սպասվում, բայց եթե Բուրժի բնակիչները շարունակեն մասնակցել այս նախագծին, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին»,- ասել է Մանեն ակումբի երկրպագուներին ուղղված տեսաուղերձում։
























































