Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ «Մոնպելյեի» պաշտպան Մամադու Սակոն մարզման ժամանակ կռվի է բռնվել թիմի գլխավոր մարզչի հետ։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, միջադեպի արդյունքում ակումբը կարող է խզել պայմանագիրը 33-ամյա Սակոյի հետ։
Սակոն «Մոնպելյեում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Այդ ժամանակվանից ի վեր պաշտպանը 49 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնպելյեն» այժմ զբաղեցնում է 14-րդ տեղը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Թուլուզի» հետ։
























































