Կենտրոնական հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս «Միլանում», պատասխանել է ֆրանսիական ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին հարցին.
«Պատրա՞ստ եմ երբևէ տեղափոխվել ՊՍԺ․․․ Ո՛չ, ես ուրախ եմ, որ խաղում եմ «Միլանում»:
Բացի այդ, մանուկ հասակից ես երկրպագում եմ «Մարսելին»,- մեջբերում է փորձառու հարձակվողին AS-ը։
37-ամյա ֆուտբոլիստն աշխատանքային պայմանագիր ունի իտալական գրանդի հետ մինչև հաջորդ ամառ։
























































