«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, պատմել է, թե ում է աջակցել ֆրանսիացի ֆուտբոլիստը մանկության տարիներին։
«Տանը նա խոսում էր միայն «Միլանի» մասին։ Եթե նրանք պարտվեին, նա կշպրտեր հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և իտալերեն վիրավորանքներ կբղավեր»,- Լամարիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ անցած ամառ Կիլիան Մբապեն հրաժարվել էր երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ։ Հարձակվողի գործող համաձայնագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է տասը հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում 9 խաղից 18 միավորով երրորդն է:
























































