Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում D խմբում «Ինտերը» ընդունել էր «Զալցբուրգին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Սանչեսը, բայց 57-ին Գլուկը հավասարեցրեց հաշիվը։
64-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, Չալհանօղլուն գնդակն ուղարկեց ուղիղ ցանցը։
81-րդ րոպեին Լաուտարոն գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գոլը չարձանագրեց։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-1:
Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և 46-րդ րոպեին փոխարինվեց։ 28-րդ րոպեին Մխիթարյանը զգուշացվել էր դեղին քարտով։