«Լիոնի» բաժնետեր, ամերիկացի միլիարդատեր Ջոն Տեքստորը խոստովանել է, որ ամռանը պետք է պաշտոնանկ աներ գլխավոր մարզիչ Լորան Բլանին։
Բլանը «Լիոնից» հեռացվեց սեպտեմբերի 11-ին, մինչ այդ թիմը Ֆրանսիայի առաջնության մեկնարկային չորս տուրերում ընդամենը 1 միավոր էր վաստակել։ Մի քանի օր անց Ֆաբիո Գրոսսոն գլխավորեց Լիոնը։
«Մինչմրցաշրջանային ոչ մի աշխատանք չի կատարվել: Ես սխալվեցի։ Ես պետք է որոշում կայացնեի ամռանը, երբ ընկերական խաղում բելգիական «Մոլենբեկը», որը խնդիրներ ուներ թիմի հետ, հաղթեց մեզ»,- Տեքստորի խոսքն է մեջբերում GFFN-ը։
9 տուրից հետո «Լիոնը» 3 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը։
























































