Կարիմ Բենզեմայի փաստաբանը խոսել է ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքների ազդեցության մասին։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը և Ֆրանսիայի ազգային հավաքականը հանդես եկան ի պաշտպանություն Գազայի բնակիչների՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին, Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը Բենզեմային կապեց «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ֆրանսիայի ՆԳՆ-ում դրա ապացույցներից մեկն էլ հարձակվողի հրաժարվելն էր Ֆրանսիայի հիմնը ազգային հավաքականի խաղերից առաջ երգելուց։
Հետո հայտնի դարձավ, որ Բենզեման երկու հայց է ներկայացնելու Դարմանենի դեմ։ Նա նաև մեղադրելու է քաղաքական գործիչ Էրիկ Զեմուրին զրպարտության մեջ, որն ասել է, որ հարձակվողը «ցանկանում է պահպանել շարիաթի օրենքները»։
«Ես խոսեցի Կարիմ Բենզեմայի հետ հինգշաբթի երեկոյան, և նա ինձ առաջին անգամ ասաց. «Ես այնքան շատ բաներ եմ լսել իմ մասին, այնքան շատ անարդար բաներ, բայց առաջին անգամ իմ երեխաներն են տառապում, քանի որ նրանց հորը ահաբեկիչ են անվանում»: Այս մարդիկ պետք է մտածեն, թե որքան դաժան են իրենց խոսքերը»,- France Info-ին ասել է Հյուգ Վիժյեն:
























































