«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ով է այս տարի ստանալու «Ոսկե գնդակը»։
«Ես գիտեմ, որ անհատական մրցանակները մարքեթինգային պատմություն են: Իհարկե, այն աստղերի կողքին, որոնց հետ խաղում եմ, կարոտում եմ մարքեթինգային բաղադրիչը, ինչպես որ դա պակասում էր Չավիին ու Ինյեստային։ Ես ավելի շատ անհանգստանում եմ այն բաների համար, որոնց վրա կարող եմ ազդել, որոնք թիմային պարգևներ են: Կարծում եմ՝ Մեսսին կնվաճի «Ոսկե գնդակը»։ Հոլանդը նույնպես մեծ ֆիգուր է ֆուտբոլում, և նա ունի իր արժանիքները»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում COPE-ը:
Հիշենք, որ Էրլինգ Հոլանդը Ռոդրիի թիմակիցն է։
























































