«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ապագայի մասին։
«Կմտածե՞մ փլեյ-օֆֆ չանցնելուց հետո որոշ ժամանակով վարձավճարով այլ ակումբում հանդես գալու մասին: Ոչ։ Ցավում եմ, որ չհասանք փլեյ-օֆֆ, թեև շատ մոտ էինք: Ես բաց եմ թողել վերջին մի քանի խաղերը։ Հուլիսը շատ դժվար էր, մենք խաղում էինք երեք օրը մեկ, շատ էինք ճամփորդում։ Բայց մենք հաղթեցինք Լիգայի գավաթը, որը կարևոր է ակումբի և այն ամենի համար, ինչ մեզ սպասվում է հաջորդ տարի։
Ես կշարունակեմ մարզվել և խաղալ մեր հաջորդ խաղում «Շարլոտի» դեմ: Հետո նոյեմբերին կփորձեմ ավելի լավ մարզավիճակով վերադառնալ այստեղ հավաքական։ Դրանից հետո ես կվայելեմ իմ արձակուրդը Արգենտինայում։ Դեկտեմբերին առաջին անգամ կունենամ ավելի շատ ազատ օրեր, որոնք կկարողանամ անցկացնել մտերիմներիս հետ։ Ես կվերադառնամ ակումբ հունվարին»,- Մեսսիի խոսքն է մեջբերում ESPN-ը։
























































