Ֆրանսիայի հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Շոտլանդիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Ֆրանսիայի ընտրանու կազմում դուբլ ձևակերպեց Բենջամին Պավարը, մեկական գոլ խփեցին Կիլիան Մբապեն (11մ) և Քինգսլի Կոմանը։
Շոտլանդիայի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Գիլմորը։
























































