«Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը պատմել է ֆրանսիական ակումբից իր հեռանալու մանրամասները։
Իսպանացի մասնագետը թիմը գլխավորել է այս տարվա հուլիսին, սակայն սեպտեմբերին հեռացվել է աշխատանքից։ «Մարսելի» երկրպագուների ակտիվ խմբերը պահանջել են Մարսելինոյի հեռացումը։
«Ակումբի ուլտրասները մտան նախագահի աշխատասենյակ՝ նախատեսված երկխոսության համար, և նրանց գլխավորը սկսեց սպառնալ, որ եթե նրանք քայլեր չձեռնարկեն, իրենք (ակումբի ղեկավարությունը) պետք է լքեն ակումբը», — ասել է Մարսելինոն COPE-ին տված հարցազրույցում: