ՊՍԺ-ն հույս ունի համոզել Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին, ինչը նրան թույլ է տալիս մրցաշրջանի վերջում հեռանալ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով:
Լիգա 1-ի գրանդի ղեկավարությունը փորձում է խուսափել նման սցենարից, ուստի վերջնական առաջարկ է պատրաստել Մբապեի համար։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիացուն կառաջարկվի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը, ինչը, միևնույն է, հարձակվողին թույլ կտա հեռանալ 2024 թվականին, բայց ոչ անվճար, այլ որոշակի գումարի դիմաց:
Ինչպես նշում է աղբյուրը, ՊՍԺ-ն կարող է բաժանվել Մբապեից նաև հունվարին, եթե կողմերը կրկին չհամաձայնվեն պայմանագրի շուրջ։
























































