Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղը, որում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին», չի մեկնարկի նախատեսված ժամին՝ թիմերի նախորդ խաղերի ժամանակ երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ տեղի անվտանգության խորհրդատվական խումբը թիմերին թույլ չի տա խաղալ Երևանի ժամանակով 19:30-ին: Հանդիպումը կտեղափոխվի ավելի վաղ՝ Երևանի ժամանակով 14:30-ին: Հաղորդվում է նաև, որ «Լիվերպուլի» երկրպագուների տոմսերի քվոտան կկրճատվի։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել էր, որ «Լիվերպուլի» երկրպագուները տրիբունաներից մետաղադրամներ են նետել իր վրա, ինչպես նաև խաղից հետո փորձել են հարձակվել թիմի ավտոբուսի վրա։
























































