Իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին վերականգնվել է ազդրի վնասվածքից և կարող է մասնակցել ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը երեկ մարզում է անցկացրել թիմի հիմնական կազմի հետ:
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի ՝ 1:1 հաշվով:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին ՝ 23:55-ին: