Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու չորս թիմերի։
«Չեմպիոնների լիգան հաղթելու իմ ֆավորիտնե՞րը. «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», — իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում 14 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ «Բավարիան» այս մրցաշարի վեցակի հաղթող է, «Բարսելոնան»՝ հնգակի։ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է, 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչում քաղաքայինները հաղթեցին Միլանի «Ինտերին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին այս գավաթը։
Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Նախկինում իտալացի մասնագետը գլխավորել է անգլիական «Էվերթոնը»։