Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան հավաքականում։
«Ալեգրին անհանգստանում է Պոլի համար, ինչպես և ես։ Վերջին շրջանում նրա գլխին շատ բան է թափվել։ Նա հայտնվել է ծանր վիճակում։ Պոգբան կպաշտպանի իր իրավունքները։ Նա ստիպված կլինի պաշտպանվել, բայց սա երկար ընթացակարգ է։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց շատ տխուր եմ, թե ինչ է կատարվում նրա հետ:
Չեմ պատրաստվում կատեգորիկ դիրքորոշում գրավել։ Չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրա ապագան, բայց գործընթացը ժամանակ կպահանջի։ Հուսով եմ, որ նա կվերագտնի իր ժպիտը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա Պոգբան կարող է որակազրկվել երկուսից չորս տարով դոպինգի համար։
























































