Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է աստղային հարձակվող Կիլիան Մբապեի ներկայիս վիճակի մասին։
«Նա այժմ լավագույն մարզավիճակում չէ, ինչը միշտ նկատելի է այս կարգավիճակի խաղացողների մոտ: Ինչ վերաբերում է այն պահերին, որոնք նա ունեցել է կիրակնօրյա խաղում, նա ամեն ինչ շատ լավ գիտի։ Այդուհանդերձ, նա լավն էր, հատկապես երկրորդ խաղակեսում, շարժուն էր և ջանում էր։
Այն ամենը, ինչ նա ապրեց անցյալ ամառ, խաղերի այս ամբողջ ռիթմը երեք օրը մեկ արդարացնում է Մբապեի վատ մարզավիճակը: Գլխավորն այն է, որ նա ժպտում է, ուրախ է այնտեղ լինելու համար»,- ասել է Դեշամը մամուլի ասուլիսի ժամանակ։
























































