ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կտրուկ պատասխանել է «Ռենի» հետ Լիգա 1-ի 8-րդ տուրի հաղթական հանդիպման (3:1) մասին հարցեր տվող լրագրողին։
«Դու կենտրոնանում ես միայն բացասականի վրա: Սա ինձ անհանգստացնում է։ Եվ այսպես՝ ամբողջ հարցազրույցը։ Դու համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենատհաճ տղան ես։ Մի օր մենք հաղթեցինք 4։1 հաշվով, ու նա ինձ ասաց, որ արժանի ենք պարտության»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Ֆրանսիայի առաջնության 8 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր և այժմ 3-րդ տեղում է։
























































