Ամերիկյան Netflix ընկերությունը վավերագրական մինի-սերիալ է թողարկել Դեյվիդ Բեքհեմի մասին։ Սերիալը ներկայացնում է բրիտանացի լեգենդար մարզիկի կյանքի ու կարիերայի վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ: Այդուհանդերձ, սերիալի ամենաքննարկվող հատվածը Դեյվիդ Բեքհեմի և նրա կնոջ խոսակցությունն էր։
Այսպես, Վիկտորյա Բեքհեմը նկարահանումների ժամանակ ասել է, որ ինքը սովորական ընտանիքից է։ Դա լսել է դռան հետևում գտնվող Դեյվիդը և միջամտել նկարահանման գործընթացին։ Նախկին ֆուտբոլիստը կնոջը կոչ է արել անկեղծ լինել ու պատմել, թե ինչ շքեղ մեքենայով է իրեն դպրոց տարել հայրը.
Վիկտորյա. Նրանք շատ էին աշխատում: Իմ ընտանիքը բանվոր դասակարգից է։
Դեյվիդ. Ազնիվ եղիր:
Վ. Ես ազնիվ եմ:
Դ. Ի՞նչ մեքենայով է քո հայրը քեզ տարել դպրոց:
Վ. Դե, իմ հայրը …
Դ. Ոչ, մեկ պատասխան! Ի՞նչ մեքենա ուներ։
Վ. Լավ: 80-ականներին հայրս Rolls-Royce ուներ։
Դ. Շնորհակալություն (հեռանում է):























































