Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն այսօր հերթական ռեկորդը սահմանեց։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը երիտասարդ խաղացողին վստահել է տեղը «Պորտուի» հետ հանդիպման մեկնարկային կազմում։
Ըստ Opta-ի, Յամալը պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (16 տարեկան 83 օրական), ով Չեմպիոնների լիգայի հանդիպման մեկնարկային կազմում է:
Իսպանացին գերազանցեց Սելեստին Բաբայարոյի (16 տարեկան 86 օրական) նվաճումը, որը գրանցվել էր 1994 թվականի նոյեմբերին։
























































