Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի կարծում, որ «Նապոլիի» հետ խաղում իր գոլը Դիեգո Մարադոնայի ոճով էր:
Չեմպիոնների լիգայի խմբային խաղում մադրիդցիները 3-2 հաշվով հաղթեցին իտալական թիմին։
«Մարադոնայի ոճով գո՞լը․․. Սա արդեն շատ է։ Լավ գոլ էր, բայց այն, ինչ ես տեսել եմ YouTube-ում և վավերագրական ֆիլմերում, պարզ է, որ նա ինձնից ավելի լավն էր:
Բայց Վինիսիուսը, թերևս, ամենատաղանդավոր գործընկերն է, որ երբևէ ունեցել եմ: Կարծում եմ, որ նա լավագույնն է աշխարհում: Մենք հիանալի խաղացինք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































