«Նապոլիի» վինգեր Մատեո Պոլիտանոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (2:3):
«Մենք հիասթափված ենք: «Ռեալը» հիանալի է գործում, բայց մենք խաղացինք նրանց մակարդակով։ Լավ սկսեցինք, հետո 10 րոպեով կարծես անջատվեցինք։ Երկրորդ խաղակեսում գերիշխում էինք, ուստի շատ հիասթափված ենք արդյունքից»,- Պոլիտանոյի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալը» 6 միավորով դարձավ C խմբի միանձնյա առաջատարը։ «Նապոլին» 3 միավորով 2-րդ տեղում է։