«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (1:2)։
«Մենք գիտենք, որ այս մրցաշարում մենք հնարավորություն ունենք ցույց տալու, թե որքան լավն ենք՝ հատկապես տանը: Կարծում եմ՝ այսօր մեզ հաջողվեց դա անել։ Մենք ոչնչով չզիջեցինք «Բավարիային»։ Երկու հավասար թիմերի հանդիպում էր»,- Նեյստրուպի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» 6 միավորով գլխավորում է A խումբը, իսկ «Կոպենհագենը» 3-րդ տեղում է (1 միավոր):