«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Առաջին խաղակեսում մենք երկու-երեք պահ ունեցանք, որտեղ կարող էինք ավելի լավ խաղալ: Երկրորդ խաղակեսում արագացրինք տեմպը, ավելի ինտենսիվ խաղացինք, տղաները հիանալի գործեցին։ Ափսոս, որ մենք հարյուր տոկոսով չիրացրեցինք մեր հնարավորությունները, բայց ես պետք է արժանին մատուցեմ խաղացողներին»,- Ինձագիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։