«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունը (0:1)։
«Առաջին խաղակեսը հավասար էր, մենք ունեինք լավ հնարավորություններ, լավ պահեր, բայց լավագույն որոշումները չընդունեցինք։ Այնուամենայնիվ, ինչ-որ տեղ մեր բախտը մի փոքր բերեց։ Երկրորդ խաղակեսում նրանք վերահսկում էին իրավիճակը, շատ էին հարվածում, պաշտպանվելը հեշտ չէր, և նրանք գոլ խփեցին։ Ի վերջո, նրանք արժանի էին հաղթանակի, քանի որ ավելի շատ հնարավորություններ ունեին և ավելի ուժեղ էին»,- Շմիդտի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երկու տուրից հետո Ինտերը D խմբում 4 միավորով 2-րդ տեղում է, Բենֆիկան վերջինն է (0 միավորով):