Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ֆեյենորդի» հետ սպասվող հանդիպման մասին։
«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է խաղում «Ֆեյենորդը». դինամիկ, արագ, երևում է մարզչի ազդեցությունը: Նա արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է այս ակումբում։ Բայց մենք պատկերացում ունենք, թե ինչպես կարող ենք խնդիրներ առաջացնել «Ֆեյենորդի» համար։ Եվ մենք պետք է խաղանք հենց այդպես»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 4-ին։ Սկիզբը՝ 20։45։