«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոն խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Նա երջանիկ է, նա հենց այնտեղ է, որտեղ ցանկանում է լինել՝ «Ինտերում», որն իսկապես հավակնոտ նախագիծ ունի: Նա հիանալի հարաբերություններ ունի թիմակիցների և տեխնիկական անձնակազմի հետ։
Ի վերջո, նա ներգրավված է երկարաժամկետ, բարձր մակարդակի նախագծում՝ Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկում: Իսկ անձնական կյանքում նույնպես շատ երջանիկ է, հրաշալի ընտանիք ունի։ Մենք կքննարկենք «Ինտերի» հետ նոր պայմանագրի հարցը, բայց ես կարող եմ հաստատել, որ նա իսկապես սիրում է ակումբը և չի ցանկանում հեռանալ այս թիմից»,- Կամանոյի խոսքն է մեջբերել Fcinter1908.it-ը։