«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուփը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բավարիայի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Մենք պետք է հանդիպենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ: Հաղթանակը հիանալի արդյունք կլիներ, ոչ-ոքին՝ լավ արդյունք։
Բայց մենք հասկանում ենք, որ նույնիսկ լավ խաղի դեպքում կարող ենք պարտվել։ Ես ծրագիր ունեմ և հուսով եմ, որ այն կաշխատի»,- Նեյստրուփի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Կոպենհագեն»-«Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ 23:00-ին:
























































