«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից ունեցած ակնկալիքներով։
«Իհարկե, դժվար հանդիպում է լինելու։ Մենք դիմակայելու ենք մի թիմի, որը խաղում է շատ բարձր ինտենսիվությամբ, և որը, ինչպես և մենք, հաղթել է առաջնությունում իր բոլոր հանդիպումները, բացառությամբ մեկի:
Սա շատ բարդ հանդիպում է լինելու։ Սա մրցակցային խումբ է, և սա կլինի երկու հիանալի թիմերի հանդիպում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» — «Բենֆիկա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ 23:00-ին։
























































