ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան խոսել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ աշխատանքի մասին.
«Լուիս Էնրիկեի գաղափարները լավ են համապատասխանում իմ խաղաոճին: Ինձ համար դա կարևոր է։ Կարծում եմ՝ նրա հետ շատ բան կարող եմ սովորել։ Ես դեռ ունեմ տեխնիկա և հաճույք եմ ստանում գնդակի հետ աշխատելուց: Էնրիկեի հետ ես կարող եմ ավելին ցույց տալ խաղադաշտում նույնիսկ առանց գնդակի։
Երբ մի բանի մասին շատ ես մտածում, երբեմն այն երբեք չես ստանում: Մենք ցանկանում ենք վայելել Չեմպիոնների լիգան, բայց տարված չլինենք դրանով»,- Վիտինյայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այս մրցաշրջանում Վիտինյան մեկ գոլային փոխանցում է կատարել ակումբի կազմում անցկացրած յոթ խաղում:
ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայում «Նյուքասլի» հետ արտագնա խաղում: