ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Ռանդալ Կոլո Մուանին, Աշրաֆ Հակիմին, Ուսման Դեմբելեն և Լեյվին Կուրզավան իրենց սոցիալական ցանցերում ներողություն են խնդրել «Մարսելի» երկրպագուների հասցեին Լիգա 1-ի 6-րդ տուրի հանդիպման ժամանակ վիրավորական վանկարկումների համար։
«Շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին երեկ «Կլերմոնի» հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Արդյունքից հիասթափություն կա, բայց հպարտություն գիտակցումից այն բանի, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:
Մեկ շաբաթ առաջ մենք բոլորս «Պարկ դե Պրենս» մարզադաշտում տոնեցինք մեր մեծ հաղթանակը «Մարսելի» դեմ։ Խաղից հետո մենք մեզ թույլ տվեցինք տարվել էյֆորիայի զգացումով։ Մենք գիտակցում ենք մեր գործողությունների և մեր խոսքերի ազդեցությունը հասարակության վրա, հատկապես այն երեխաների վրա, ովքեր երազում են ֆուտբոլ դիտել:
Մենք անկեղծորեն ափսոսում ենք այն խոսքերի համար, որոնք չպետք է ասեինք և ցանկանում ենք ներողություն խնդրել: Հետագայում մենք ամեն ինչ անելու ենք մեր պարտքին տեր կանգնելու և ճիշտ օրինակ ծառայելու համար։ Մենք դեռ սպասում ենք ձեզ չորեքշաբթի օրը «Նյուքասլի» հետ խաղում։ Առա՛ջ, Փարի՛զ»,- գրել են խաղացողները Twitter-ի իրենց էջերում։