Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրի «Կլերմոն» — «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Կլերմոն-Ֆերանի (Ֆրանսիա) Գաբրիել-Մոնպյեդ մարզադաշտում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
Փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 21 հարված են կատարել, որից 10-ը՝ դարպասին։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել և փոխարինվել սեպտեմբերի 24-ին «Մարսելի» հետ խաղի 31-րդ րոպեին։
ՊՍԺ-ն այս պահին երկրորդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։ «Կլերմոնն» ունի երկու միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը։