«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նորեկ, հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի ներկայիս հաջողությունների մասին։
«Մարզման առաջին րոպեից նա տպավորեց։ Նա գերազանց խաղացող է և գերազանց տղա: Շատ ինքնավստահ մարդ է։
Նա նաև բավականին աշխատասեր է։ Յուրաքանչյուրը կարող է դա նկատել, քանի որ նա միշտ ճնշում է գործադրում, ինչպես նաև փորձում է հնարավորինս արագ խլել գնդակը մրցակցից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սոբոսլաին «Լիվերպուլ» է տեղափոխվել «Լայպցիգից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ։