Բարսելոնայի հետաքննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն «Բարսելոնային» մեղադրել է կաշառակերության մեջ՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրայի գործով։
Ագիրեն կարծում է, որ կատալոնական ակումբը խախտել է օրենքը՝ 2001-2018 թվականներին Նեգրեյրայի ընկերություններին ընդհանուր առմամբ վճարելով մոտ 7,5 միլիոն եվրո։
Ըստ El Confidencial-ի, El Debate-ի և իսպանական այլ լրատվամիջոցների, մեղադրանքներ են առաջադրվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին, Նեգրեյրային և նրա որդի Խավիերին, ի թիվս այլոց: Սակայն ձերբակալություններ դեռևս նախատեսված չեն։