Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց «Լեգիային», որն առաջին կեսից հետո մնացել էր 10 հոգով։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել էին գոլերով։
Երկրորդ կեսի առաջին 20 րոպեներին թիմերը նորից մեկական գնդակ փոխանակեցին։
71-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ հաշիվը դարձնելով 3։2։
78-րդ և 84-րդ րոպեներին հյուրերը 2 գոլ խփեցին և արտագնա հաղթանակ տարան։ «Լեգիան» 8 խաղից հետո վաստակել է 20 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Պոգոնը» 12 միավորով 8-րդ տեղում է։