Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Լաս-Պալմասին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին․ աչքի ընկավ Դիասը։ 54-ին Խոսելուն կրկնապատկեց այն։
Այս խաղից հետո «Ռեալը» 18 միավորով 2-րդն է, իսկ «Լաս Պալմասը» 5 միավորով՝ 17-րդը։