Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Զիտո Լուվումբուն։ 40-րդ րոպեին «Միլանի» ֆուտբոլիստ Նոա Օկաֆորը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 5 րոպե անց Ֆիկայո Տոմորին առաջ մղեց հյուրերին։
60-րդ րոպեին միլանյան թիմի կազմում աչքի ընկավ Ռուբեն Լոֆտուս-Չիկը։
«Միլանը» 6 խաղից հետո 15 միավորով 2-րդ տեղում է։
«Կալյարին» 2 միավորով վերջին տեղում է։