Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչու է ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մերժել «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին Գալտյեն մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել մարսելյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ այս նախագծի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Միաժամանակ ընդգծվում է, որ «Մարսելի» ղեկավարությունը ցանկանում էր, որ 57-ամյա մասնագետը անմիջապես դառնա թիմի նոր մարզիչը և արդեն հաջորդ կիրակի օրը՝ «Մոնակոյի» հետ խաղում, գլխավորի թիմը։
Այնուամենայնիվ, Գալտյեն պատրաստ չի եղել այդքան արագ վերադառնալ մարզչական աշխատանքին և մտադիր է իրեն որոշակի ժամանակ տրամադրել՝ մինչև աշխատանքը վերսկսելը։ Արդյունքում ֆրանսիացի մասնագետը մերժել է ֆրանսիական թիմի առաջարկը։