«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իտալական թիմ։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի վերադարձով անձամբ հետաքրքրված է «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն։ Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի օգնականը։ Նշվում է, որ 41-ամյա շվեդը չի միանա մարզչական շտաբին, այլ կծառայի որպես տնօրեն։
Իբրահիմովիչն այս ամառ հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը, բացի «Միլանից», խաղացել է նաև «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «ՊՍԺ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»:
Իր կարիերայի ընթացքում Զլատանը անցկացրել է 819 հանդիպում, խփել է 493 գոլ և կատարել 201 գոլային փոխանցում։
























































